21/04/2018 10:10
Սերժ Թանկյանը Հայաստան չի գալիս (Տեսանյութ)
Ռոք երգիչ Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հղել՝ նշելով, որ շատ կուզեր լինել Երևանում, «քանի որ սիրտս և միտքս ամբողջովին ձեզ հետ է»։
«Մինչև այսօր չեմ կարողացել կարևոր պատճառներով, բայց կհուսամ մոտիկ ժամանակներս կկարողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար: Այս շարժումը իսկական է և այն լիովին ձերն է, և պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից», - ասել է երաժիշտը։
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի աղբյուրը նշել էր, որ ըստ չհաստատված տեղեկությունների՝ Թանկյանը Հայաստանում կլինի ապրիլի 21-ի լույս 22-ի գիշեր: