22/04/2018 19:11
Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանը տեսակցել են ձերբակալված Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, որտեղ տեսակցել են ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:
«Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քննչական գործողություն: Այս կապակցությամբ հանդես կգանք հայտարարությամբ:
Արարատ Միրզոյանը փոխանցում է, որ իր տրամադրությունը բարձր է և ամեն ինչ կարգին է», - Facebook-յան իր էջում գրել է Մանե Թանդիլյանը։