Օր 11-րդ. Բողոքի ցույց են իրականացնում ուսանողները
23/04/2018 11:04

Օր 11-րդ. Բողոքի ցույց են իրականացնում ուսանողները

Քիչ առաջ ԵՊՀ -ից մեկնարկեց ուսանողների բողոքի ցույցը: Ցույցին միացել են նաև այլ բուհերի ուսանողներ: Բժշկական համալսարանի ուսանողները բողոքի ակցիան սկսել են Աբովյան-Հերացի հատվածից:

Այս պահին ցուցարարները քայլում են Աբովյան փողոցով:

Հիշեցնենք, որ այսօր բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Այսօր ի տարբերություն նախորդ օրերի՝ բողոքի ցույցը սկսել են ուսանողները:

Երեկ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նախաձեռնության անդամներ, պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը ձերբակալվել են:

Նիկոլ Փաշինյանի գտնվելու մասին տեղեկություններ դեռևս չկան:

«Իմ քայլը» նախաձեռնության անդամները երեկ կոչ արեցին ցուցարարներին ցույցերը սկսել վաղ առավոտից, իսկ ժամը 22:00-ից հետո չմնալ դրսում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:  

 

Օր 11-րդ. Բողոքի ցույց են իրականացնում ուսանողները