30/04/2018 15:19
Ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. Փաշինյան
Ղարաբաղի հարցը կարևորագույն հարցերից մեկն է, խորհրդարանում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Կարեն Բեքարյանի հարցին։
«Հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է արցախյան խնդրի մանրամասներին տիրապետելուն, Փաշինյանն ասաց.
«Անհրաժեշտ է հարցին տիրապետել շատ կարճ ժամկետներում, մեթոդաբանությունն էլ պետք է լինի ինստիտուցիոնալ»։