06/05/2018 16:36
Հայաստանի զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել
Մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: