16/05/2018 12:00
ԱՄՆ-ում ավելի քան 400 հազար մարդ առանց լույսի է մնացել փոթորիկների պատճառով
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ավելի քան 400 հազար մարդ առանց լույսի և էլեկտրաէներգիայի է մնացել հուժկու փոթորիկների պատճառով, հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով ABC News հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալով՝ եղանակը մոլեգնել է Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի և Քոնեքթիքութի նահանգների տարածքում: Բնակիչներին պատուհասել են տեղատարափ անձրևները, ամպրոպը, հեղեղումը, վայրկյանում մինչև 35 մետր արագությամբ քամին, բացի դրանից, սպասվում է պտտահողմ:
Վատ եղանակի պատճառով մասնակի դադարեցված են երկաթուղային հաղորդակցությունը և բոլոր արվարձանային գնացքների երթևեկությունը, որոնք մեկնում են դեպի Նյու Յորքի Կենտրոնական կայարան:
Օդերրութաբանները նշում են, որ տեղատարափ անձրևները և հեղեղումները կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում: