21/05/2018 20:44
Ossic ստարտափը ստացել է 6 մլն դոլար և փակվել
ԱՄՆ-ում փակվել է Ossic ստարտափը, որը «3D-ձայնով» նորարարական ականջակալների արտադրության համար հավաքել էր 6 միլիոն դոլար: Ընկերությունը չի պատրաստվում ներդրողներին հետ վերադարձնել գումարը, գրում է TechCrunch-ը:
Ossic-ը ստացել է «տասնյակ հազարավոր» նախնական պատվերներ: Ստարտափին հաջողվել է 2,7 մլն դոլար ստանալ Kickstarter-ից, ևս 3,2 միլիոն՝ Indiegogo-ից՝ Ossic X ականջակալների արտադրության համար:
Նախատեսվում էր, որ «3D-ականջակալները» կատարյալ հարմար կլինեն VR-միջավայրում օգտագործելու համար: