21/05/2018 13:44
Մենք որևէ կուսակցական մոտեցում մեր համագործակցության մեջ չունենք. Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ
Մենք ուզում ենք լինի ուժեղ Հայաստան, որի հիմքում է Հայաստանի մեծ և հարուստ պատմությունը, քաղաքակրթությունը և մշակույթը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը:
«Հայաստանը մեզ համար մեկն է: Մենք այլ մոտեցումներ և այլ կարծիքներ ունենք Հայաստանի հետ համագործակցությանը: Մենք որևէ կուսակցական կամ որևէ այլ մոտեցումներ չունենք մեր համագործակցության մեջ», - նշեց Սիլուրիսը։
Դիտարկանն՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսվում է, Սիլուրիսը նշեց. «Մեր ծրագիրը հայտնի է»:
Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում նախատեսված էր ՀՀ ԱԺ և Կիպրոսի ԱԺ պատգամավորների հանդիպումը, որից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը հանդես եկան համատեղ հայտարարությամբ: