23/05/2018 11:42
ԱՄՆ-ն Իրանում իշխանափոխության չի ձգտում. Պետդեպ
ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխության, երկրի ապագայի մասին որոշումը պետք է կայացնի ժողովուրդը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:
Ավելի վաղ գերատեսչության ղեկավար Մայք Պոմպեոն ասել էր, որ իրանցիները պետք է ընտրեն, թե «ինչ կառավարություն են նրանք ցանկանում իրենց համար»: «Եթե դա տեղի չունենա, ԱՄՆ-ն կշարունակի կոշտ դիրքորոշում պահպանել Թեհրանի նկատմամբ», - ընդգծել էր նա:
Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են Նոյերթից, թե արդյոք պետք է Պոմպեոյի խոսքերը հասկանալ որպես Իրանում իշխանափոխության հասնելու ԱՄՆ-ի ձգտում:
«Կարծում եմ՝ նա խոսում է այն մասին, որ դա Իրանի ժողովրդի գործն է… Մեր քաղաքականությունը իշխանությունների փոփոխությունը չէ», - ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: