24/05/2018 20:08
ԱՄՆ-ի կոալիցիային մեղադրել են Սիրիայում և Իրաքում հազարավոր խաղաղ բնակիչների մահվան համար
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայում և Իրաքում, Airwars բրիտանական մոնիթորինգային խմբի գնահատմամբ, սպանվել է 9,6 հազար խաղաղ բնակիչ: Հետազոտողները այդ ցուցանիշը ամենավատն են համարում Վիետնամում պատերազմի ժամանակներից ի վեր, գրել է The Telegraph-ը, փոխանցում է Lenta.ru-ն:
Նրանք նշում են, որ կոալիցիան պատասխանատու է այն 25 հազար քաղաքացիական անձանց ավելի քան մեկ երրորդի զոհվելու համար, որոնք սպանվել են այդ երկրներում 2014 թվականին ջիհադիստների դեմ ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր:
Միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները պաշտոնապես ընդունում են իրենց գործողությունների հետևանքով 833 խաղաղ բնակիչների զոհվելը, ինչը 10 անգամ քիչ է այն թվից, որը բերում է Airwars-ը: