25/05/2018 11:14
Մենք արդեն գրանցել ենք բավականին մեծ առաջընթաց, կարևոր հանգրվանի ենք հասել. ԱԳ նախարարը՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին
Մենք արդեն գրանցել ենք բավականին մեծ առաջընթաց, կարևոր հանգրվանի ենք հասել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադռանալով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին։
«Մեր ներկայիս կարևորությունը տրվում է փաստաթղթի դրույթների իրականացմանը և գիտեք, որ հունիսի մեկից մենք անցնում ենք արդեն ժամանակավոր կիրառման, որն արդեն հնարավորություն է տալիս մեզ սկսել իրագործել, կյանքի կոչել փաստաթուղթը», - նշեց նա։