13/06/2018 20:44
SEC-ը Merrill Lynch-ին մեղադրել է հիփոթեքային արժեթղթերի գների ուռճացման համար
Արժեղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հայտարարել է, որ Merrill Lynch-ը, Pierce-ը, Fenner & Smith Inc.-ը վճարելու են ավելի քան 15 միլիոն դոլար, որպեսզի կարգավորեն այն մեղադրանքները, որոնց համաձայն՝ աշխատակիցները ստիպում էին հաճախորդներին հիփոթեքային արժեթղթերի դիմաց լրացուցիչ գումար վճարել:
Merrill-ը, որը հանդիսանում է Bank of America Corp.-ի (BAC) ստորաբաժանումը, փոխհատուցելու է ավելի քան 10,5 միլիոն դոլար և վճարելու մոտ 5,2 միլիոն դոլարի տուգանք:
SEC-ը պարզել է, որ Merrill-ի թրեյդերները խաբեությամբ «չափազանց չբացահայտված միջնորդավճարներից» շահութ են ստացել: Որոշ դեպքերում գումարը կրկնակի գերազանցել է օրենքով նախատեսված վճարներին: