13/06/2018 10:47
Մակեդոնիայի վարչապետը բարձրաձայնել է երկրի նոր անվանումը
Մակեդոնիան այսուհետ կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Այս մասին երեքշաբթի հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Զորան Զաևը, փոխանցում է РИА Новости-ն:
«Հարգելի հայրենակիցներ, մենք պատմական որոշում ունենք... Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անվանունը՝ ընդհանուր օգտագործման համար բոլոր լեզուներով թարգմանությամբ», - ասել է կառավարության ղեկավարը: Ելույթը հեռարձակվել է Մակեդոնիայի հեռուստաալիքներով:
Վարչապետը հավելել է, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի Հունաստանի և Մակեդոնիայի կառավարությունների կողմից, ապա վավերացվի խորհրդարանում: Զաևը հստակեցրել է, որ երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կլինի: Աշնանը հանրապետության քաղաքացիներին այդ կապակցությամբ հանրաքվե է սպասվում: