13/06/2018 13:35
Թրամփ. Իրանն արդեն «դուրս է բերում իր մարդկանց» Եմենի և Սիրիայի տարածքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «փոխվել է» այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ այդ երկրի հետ միջուկային համաձայնագրից:
«Իրանն արդեն դուրս է բերում իր մարդկանց» Եմենի և Սիրիայի տարածքից, ինչը խոսում է դրական փոփոխության մասին։ Ես կարծում եմ, որ Իրանը փոխվել է։ Ես չեմ կարծում, որ նրանք այժմ նույն կերպ են նայում Միջերկրական ծովի, Սիրիայի և Եմենի ուղղությամբ։ Նրանք սկսում են դուրս բերել իրենց մարդկանց Սիրիայից, Եմենից։ Սա արդեն բոլորովին այլ գործ է», - Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը։
«Ես այդ քայլն արել եմ միջուկային խնդրի պատճառով, սակայն Իրանի այս քայլը կարելի է «կողմնակի ազդեցություն» համարել։ Իրանն այլևս այն չէ, ինչ 3-4 ամիս առաջ, երբ նրանք առավել համարձակ էին», - հավելել է նախագահը։