14/06/2018 20:41
NASA-ի աստղագետներն օրգանական միացությունների վիթխարի պաշարներ են հայտնաբերել Ցերերայի վրա
Dawn զոնդը Ցերերայի մակերևույթին հայտնաբերել է օրգանական միացությունների վիթխարի պաշարներ, որոնց գոյության մասին նախկինում չԷին կասկածում, ասված է այն հոդվածում, որը հրապարակվել է Geophysical Research Letters հանդեսում, փոխանցում է РИА Новости-ն:
«Եթե տարալուծենք Ցերերայի սպեկտրը, կողմնորոշվելով դեպի «տիեզերական», այլ ոչ թե երկրային օրգանական միացությունները, ապա կստացվի, որ դրա մակերևույթի մոտավորապես կեսը ծածկված է նման միացությունների զգալի հանքակուտակներով: Դա շատ ավելի է, քան 6 – 10 տոկոսը, որի մասին մենք ասում էինք ոչ վաղ անցյալում», - հայտարարել է Հաննա Քապլանը Բոուլդերի (ԱՄՆ) Հարավարևմտյան հետազոտական ինստիտուտից: