14/06/2018 16:10
Ռոհանին Թրամփին «ամենավատն» է համարել ԱՄՆ-ի բոլոր նախագահներից
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի «ամենաչար» նախագահն է 1979 թվականից՝ Իրանի Իսլամական Հանրապետության կազմավորման պահից ի վեր, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը:
«1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակի պահից մինչ օրս ԱՄՆ-ի բոլոր կառավարությունները եղել են իրանական ժողովրդի թշնամիները: Սակայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահն ամենավատն է, ամենաանազնիվն ու ամենաչարը բոլոր նախորդների համեմատությամբ», - ասել է Ռոհանին:
Նա նաև ընդգծել է, որ Իրանն իրազեկված է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի մտադրությունների մասին: