15/06/2018 16:04
«Սասնա ծռեր» զինված խմբից ազատ արձակվեց նաև Հովհաննես Հարությունյանը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը և նրան ազատ արձակեց դատարանի դահլիճից:
Ավելի վաղ ասօրվա դատական նիստում իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրել էր նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ անձնական երաշխավորություն տվել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը։
Այսպիսով, Հովհաննես Հարությունյանը դարձավ «Սասնա ծռերի» գործով 9-րդ ազատ արձակվածը։ Մինչ այդ կալանքից ազատ էին արձակվել՝ Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը, Սեդրակ Նազարյանը, Արթուր Մելքոնյանը և Արթուր Սողոմոնյանը։