21/06/2018 17:00
Լիբիական բանակը վերադարձրել է հսկողությունը նավթային նավահանգիստների նկատմամբ
Լիբիական ազգային բանակը՝ ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի հրամանատարությամբ, վերադարձրել է հսկողությունը զինյալների կողմից բռնազավթված նավթային նավահանգիստների նկատմամբ, որոնք գտնվում են, այսպես կոչված, նավթային մահիկի շրջանում (Սիրտի ծոցի ափին), Sky News Arabia հեռուստաալիքին հայտարարել է զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ահմեդ ալ Միսմարին, փոխանցում է ТАСС-ը:
«Բանակը լիովին վերականգնեց հսկողությունը նավթային մահիկի շրջանի բոլոր նավահանգիստների, այդ թվում՝ Ռաս Լանուֆի և Էս Սիդրի նկատմամբ», - ասել է նա: