25/06/2018 16:44
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ կա քաղաքական կոնսենսուս. առաջին փոխվարչապետ
Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կարծում է, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ կա քաղաքական կոնսենսուս։
«Ես կարծում եմ, որ Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ», - այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում, ինչպես նշված է կառավարության գործունեության ծրագրում։