27/06/2018 13:52
Կառավարությունը վաղը կսահմանի վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացնելու է ՀՀ արդարդատոթւայն նախարար Արտակ Զեյնալյանը։
Կառավարությունը որոշել է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր սահմանել Մարշալ Բաղրամյան պողոտա 26 հասցեն և Կառավարական տուն 1-ը։
Նշվում է, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանում է, որ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը, ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել մշակել նախագիծը։
Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» վարչապետի որոշումը։
Հիշեցնենք, որ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած նախագծով՝ վարչապետի նստավայրը սահմանվել էր Բաղրամյան 26-ը։
«Բաղրամյան 26-ը դա շենք է, որը հատուկ հարմարեցված է ծառայելու մի շարք նպատակների, որոնք բնորոշ են գործադիր իշխանության ղեկավարին», - լրագրողներին ասել էր Դավիթ Հարությունյանը։