29/06/2018 13:49
Հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանում պահանջարկը բացառիկ մեծ է. ՌԴ մշակույթի նախարար
Հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանում պահանջարկը բացառիկ մեծ է, Երևանում մեկնարկած հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովին հայտարարեց ՌԴ մշակույթի նախարար, հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովի ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Կայուն զարգանում է նաև տրանսպորտի ոլորտում համագործակցությունը։ Ռուսաստանի կառավարությունը կյանքի է կոչում համաձայնագրերը, որոնք նախատեսված են Վերին Լարսում ավտոմեքենաների բազմակողմանի անցակետերի օպտիմալացման համար։ Անցակետում մեկից չորս են դառնալու երթևեկության գծերը, դա նշանակալի կբարելավի տրանսպորտային իրավիճակը», - ասաց Մեդինսկին։
Նրա խոսքով՝ երկաթգծային տրանսպորտի շրջանակներում կոնցեսիոն պայմանագիրը շարունակվում է և Հայաստանին է փոխանցվելու «Հարավկովկասյան երկաթգիծ» ընկերությունը։
«Ռուսաստանն ավելի քան 250 միլիոն դոլար է ներդրել հատկապես շարժակազմի բարելավման համար։ Հայ-ռուսական կապերի ընդլայնման գործում նաև կարևոր մաս է կազմում հումանիտար համագործակցությունը», - ասաց ՌԴ մշակույթի նախարարը։
Նախարարն ավելի վաղ ասել էր, որ երբ համամետություն են իրականացրել, նկատել են՝ 2017 թվականի համեմատ 2018 թվականին առևտրաշրջանառությունն ավելացել է 36 տոկոսով: