11/07/2018 18:53
Ստոլտենբերգ. Ղրիմի միացումն առիթ չէ Ռուսաստանի մեկուսացման համար
Ղրիմի միացումը և Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններում մյուս խնդիրները դեռ առիթ չեն ՌԴ-ի մեկուսացման համար, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով NATO Engage փորձագիտական համաժողովում՝ ռազմա-քաղաքական դաշինքի գագաթնաժողվի բացումից առաջ:
«Մենք չենք ճանաչում Ղրիմի անեքսիան, մենք չենք ընդունում (ռուսական) քարոզչությունը, գործողությունները կիբեռտարածությունում, միջամտությունն ընտրություններին, մենք տեսնում ենք Սոլսբերիի միջադեպը: Բայց ես դրանք փաստարկներ չեմ համարում Ռուսաստաանի մեկուսացման համար: Ես համոզված եմ, որ հատկապես այն պայմաններում, երբ լարվածությունը մեծ է, մեզ անհրաժեշտ է երկխոսություն Ռուսասանի հետ», - ասել է նա:
«Ռուսաստանը մեր հարևանն է, Ռուսաստանը ոչ մի տեղ չի անհետանա, և մեզ պետք է երկխոսություն Ռուսաստանի հետ», - հավելել է Ստոլտենբերգը:
Ավելի վաղ գլխավոր քարտուղարը բազմիցս նշել է, որ նույնիսկ եթե Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններում բարելավում չլինի, ապա Մոսկվայի հետ շփումն անհրաժեշտ է՝ հարաբերությունների անվերահսկելի էսկալացիտա թույլ չտալու համար: