12/07/2018 11:09
Երևանի քաղաքապետ կընտրեն հուլիսի 16-ին
Երևանի քաղաքապետարանում քվեարկության դրվեց քաղաքապետի ընտրության օրը սահմանելու առաջարկները։
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության կողմից ընտրված օրվան՝ հուլիսի 16-ին կողմ քվեարկեց ավագանու 34 անդամ, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 1։
«Ելք» խմբակցության կողմից առաջարկված օրվան՝ օգոստոսի 8-ին, կողմ քվեարկեց ավագանու 15 անդամ, դեմ՝ 34, ձեռնպահ՝ 1։
«Ելք»-ի առաջարկը չընդունվեց։
Այսպիսով՝ Երևանի քաղաքապետի ընտրության օրը կլինի 2018 թվականի հուլիսի 16-ին։
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց. Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը Կամո Արեյանն է։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները:
Եթե ավագանու կազմից չի ընտրվում նոր քաղաքապետ, ապա ավագանին լուծարվում է և անցկացվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ՝ 30-40 օրվա ընթացքում։