12/07/2018 20:18
Իսրայելը հարվածել է սիրիական բանակին
Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Կունեյտրա նահանգում սիրիական բանակի օբյեկտներին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
«Թշնամական Իսրայելի ինքնաթիռները մի քանի հրթիռ են արձակել Կունեյտրա նահանգի Հադեր և Թել-Կրում Ջեբբա բնակավայրերի շրջանում բանակի մի շարք օբյեկտների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Սիրիայի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարվածները։