16/07/2018 11:50
Պուտինը և Թրամփը կզրուցեն Հելսինկիի Նախագահական պալատի Գոթական դահլիճում
Ռուսասանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը երկուշաբթի տեղի կունենա Հելսինկիի Նախագահական պալատի Գոթական դահլիճում: Այս մասին ТАСС-ւն հայտնի է դարձել գագաթնաժողովի կազմակերպիչներից: Պուտինի և Թրամփի մամուլի ասուիսի համար կազմակերպիչները հատկացրել են Պետական դահլիճը:
Այդ դահլիճում, որպես կանոն, կազմակերպվում են ճաշկերույթներ արտասահմանյան ղեկավարների պետական այցերի առթիվ, նաև՝ ընդունելություն Ֆինլանդիայի Անկախության օրվա պատվին:
Եվս մեկ դահլիճ, որը կոչվում է Փոքր պետական կամ Հայելապատ, կընդունի ղեկավարների բանակցությունները պատվիրակությունների կազմով՝ առանձնազրույցից հետո: Այստեղ անցկացվում են հանդիսավոր ճաշկերույթներ, ինչպես նաև կառավարության փոխման արարողություն: Սկզբնապես դա եղել է կայսեր գահադահլիճը, որտեղ կազմակերպվում Էին պարահանդեսներ:
Պուտինի և Թրամփի ծրագրի առաջին կետը՝ զրույցից առաջ համատեղ լուսանակարումը, տեղի կունենա Դեղին դահլիճում: Սովորաբար այնտեղ Ֆինլանդչիայի նախագահն ընդունում է ոչ մեծ պատվիրակություններ կամ, օրինակ, արտասահմանյան պետությունների դեսպանների:
Նախագահական պալատը գտնվում է Հելսինկիի շուկայի հրապարակի դիմաց՝ Հարավային նավահանգստում՝ քաղաքապետարանի շենքի կողքին:
Պալատի մակերեսը կազմում է շուրջ 3 հազար քառակուսի մետր: 1990 թվականին այստեղ հանդիպել են ԽՍՀՄ-ի նախագահ Միխայիլ Գորբաչովը և ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Ավագը: