30/07/2018 12:16
ԱՄՆ ափերին տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ
ԱՄՆ Օրեգոն նահանգի ափերին տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին նշված է ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չարլսթոն բնակավայրից 366 կմ արևմուտքը, օջախը՝ ավելի քան 10 կմ խորությամբ», - նշված է հաղորդագրության մեջ:
Նախնական տեղեկությունով՝ երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Նշվում է, որ ցունամիի վտանգ չի հայտարարվել: