09/08/2018 18:09
Լևոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 24 անդամից 14-ը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ նիստում միաձայն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ դեռևս մայիս ամսին ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական էր ներկայացրել: