10/08/2018 15:05
Այս փուլում Փաշինյանը ձեռնպահ է մնում մեկնաբանել Քոչարյանի նկատմամբ կատարվածը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս փուլում, երբ ընթանում են իրավական գործընթացներ, ձեռնպահ է մնում մեկնաբանել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված մեղադրանքի, իրականացված կալանքի ու նրա կողմնակիցների կողմից իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին։
«Ես կարծում եմ, որ այս պահին ճիշտ չի լինի, որ ես այդ թեմայով որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտարկվել, մեկնաբանվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա։ Բայց ես կարծում եմ, որ դուք բոլորդ և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը», - Բերդում բնակիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը բռնի տապալելու համար։ Այժմ Քոչարյանը կալանքի տակ է։