14/08/2018 12:20
Ակտիվիստները փորձում են տապալել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը ակտիվիստները փորձում են տապալել, տեղեկացնում է Aysor.am-ի թղթակիցը:
Նրա փոխանցմամբ՝ մի խումբ անձինք սկզբում դռնից, հետո պատուհանից ներխուժեցին ասուլիսի սրահ: Սրահում պառկել է Վարդգես Գասպարին՝ ձեռքին պահած մարտի մեկին զոհված տասն անձանց լուսանկերները:
Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է՝ այս պահին պարզ չէ ասուլիս կկայանա, թե ոչ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի խումբ ակտիվիստներ մտել էին ասուլիսի սրահ՝ նպատակ ունենալով տապալել այն: