16/08/2018 12:46
Երևանի ավագանու ընտրություններն աննախադեպ են լինելու Հայաստանի համար. ՀՀ ոստիկանապետ
Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպ չունեցող ընտրություններ, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Վարչապետից ունեմ համապատասխան հանձնարարական, որպեսզի ապահովեմ թափանցիկ ընտրություններ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպ չունեցող ընտրություններ», - ասաց ոստիկանապետը:
Նա նշեց` ընտրակաշառքի դեպքերը բացառվելու են.
«Նման դրսևորումներ լինելու դեպքում և′ տվողը, և′ վերցնողը, և′ ոստիկանության այն աշխատակիցը, ում տեսադաշտում այդ ամենը կատարվել է, կենթարկվեն պատասխանատվության», - ամփոփեց Վալերի Օսիպյանը:
Նշենք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի: