20/08/2018 12:52
Գլխավոր դատախազությունը Քոչարյանի գործով այսօր կդիմի Վճռաբեկ դատարան
Քոչարյանի գործով ՀՀ Գլխավոր դատախազությունն այսօր բողոք կներկայացնի Վճռաբեկ դատարան, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատախազությունը ստացել է Վերաքննիչ դատարանի որոշումը և նախապատրաստում է բողոք:
Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը, հիմնվելով նախկին նախագահի անձեռնմխելիության վրա, բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն ու նա ազատ էր արձակվել: