28/08/2018 17:17
Ռուսաստանում կանցկացվեն Բրեժնևի ժամանակներից ի վեր ամենախոշոր զորավարժությունները
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Լեոնիդ Բրեժնևի ժամանակներից ի վեր ամենախոշոր զորավարժությունների անցկացման մասին, որոնց կմասնակցի մոտ 300 հազար զինծառայող և մոտ 36 հազար միավոր տեխնիկա:
«Դրանք ինչ-որ տեղ կրկնում են «Запад-81», սակայն ինչ-որ տեղ ավելի մասշտաբային են», - ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ «Восток-2018» անվանումով վարժանքները կանցկացվեն սեպտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում՝ Կենտրոնական ու Արևելյան ռազմական շրջանների գրեթե բոլոր պոլիգոններում։ Դրանց կմասնակցեն Խաղաղօվկիանոսյան և Հյուսիսային նավատորմերը, ամբողջությամբ կներգրավվեն Օդադեսանտային զորքերը։
«Պատկերացրեք, որ միաժամանակ գործի կդրվի 36 հազար միավոր ռազմական տեխնիկա», - ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
«Запад-81» վարժանքներն անցկացվել են 1981 թվականի սեպտեմբերի 4-12-ն ընկած ժամանակահատվածում։