29/08/2018 11:00
Թուրքիան պատասխանել է C-400-ի գնումից հրաժարվելու մասին ԱՄՆ-ի կոչին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Պենտագոնի հայտարարությունը, որում Անկարային խորհուրդ է տրվում հրաժարվել ռուսական զենիթա-հրթիռային C-400 համակարգերի գնման մտադրությունից, հայտնում է Hurriyet-ը:
Ըստ նրա, Թուրքիան պարտավոր է պաշտպանել իր օդային տարածքը՝ ակնկալելով, որ ամերիկյան կողմն ըմբռնումով կմոտենա դրան:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «չի ցանկանում» Թուրքիայի մատակարարել F-35 կործանիչներ:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կոչ է անում Վաշինգտոնին «հրաժարվել սպառնալիքների լեզվով» խոսելուց:
Ավելի վաղ, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խորհուրդ չի տալիս Թուրքիային ձեռք բերել ռուսական զենիթա-հրթիռային C-400 համակարգեր: