30/08/2018 12:02
Բարեփոխումներ են իրականացվելու կենսաթոշակների տրամադրման ոլորտում
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվելու:
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախագծի ընդունման արդյունքում՝ կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը հնարավոր կլինի ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով:
Անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալիս Հայաստանից բացակայելու կամ բանկ ներկայանալու անհնարինության դեպքում նոտարի կամ հյուպատոսական հաստատությունների համապատասխան պաշտոնատար անձի կողմից վավերացված՝ կենսաթոշակառուի ողջ լինելու փաստը հավաստող փաստաթղթի հիման վրա կենսաթոշակի վճարումը շարունակելու հնարավորություն կտրվի:
Իսկ դադարեցված կենսաթոշակի վճարումը հնարավորի կլինի վերսկսել նաև լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա: