31/08/2018 14:50
Պուտինի և Քոչարյանի հարաբերությունների վրա Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն ազդում. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ:
«Դուք գիտեք, որ երկար տարիներ շարունակ Պուտինն ու Քոչարյանը լավ հարաբերություններ են պահպանում, որոնց վրա չեն ազդում որևէ իրադարձություններ, այդ թվում՝ Հայաստանում տեղի ունեցող», - ասել է Պեսկովը:
Այդպես է նա պատասխանել է լրագրողներից մեկի հարցին`արդյո՞ք ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդման թեմային անդրադարձ չի եղել Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Ավելի վաղ Կրեմլի կայքը տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահը շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ: