04/09/2018 17:22
Ճապոնիայում առնվազն 76 մարդ է տուժել թայֆունի հետևանքով
Ճապոնիայում մոլեգնող «Ջեբի» թայֆունի պատճառով, որն ամենահզորն է դարձել վերջին 25 տարվա ընթացքում, տուժածների քանակը հասել է 76-ի, ևս մեկ մարդ մահացել է, հայտնել է NHK հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր հինգ տուժածի մասին: Տարերքի զոհ է դարձել մի տղամարդ, որը մահացել է Սիգա պրեֆեկտուրայում սաստիկ սաստիկ քամուց պահեստի փլուզման հետևանքով:
Վնասվածքներ ստացած մարդկանց վերաբերյալ հաղորդագրությունները գլխավորապես ստացվում են Օսակա, Կիոտո և Հյոգո պրեֆեկտուրաներից:
Ներկա դրությամբ ավիաընկերությունները չեղարկել են գրեթե 800 ներքին չվերթ: Շուրջ 1 մլն բնակիչ տները լքելու և տարհանման կենտրոններում տեղավորվելու հանձնարարարականներ են ստացել:
Բացի այդ, երկրի տարբեր շրջաններում մոտ 177 հազար տուն առանց լույսի է մնացել էլեկտրահաղորդման գծերի կտրվելու հետևանքով: