12/09/2018 11:33
Համապատասխան մարմինները վարչապետի մատնանշված ժամկետում ներկայացրել են զեկույց. Արման Եղոյան
Հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համապատասխան մարմինները զեկուցել են ՀՀ վարչապետին:
«Համապատասխան մարմինների կողմից եղել է զեկուցում վարչապետի կողմից մատնանշված ժամկետում», - Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Նա նշեց, որ այս պահին չի կարող բովանդակային մանրամասներ հայտնել՝ ընդգծելով. «Ըստ հերթականության կասվի»:
Երեկ համացանցում էր հայտնվել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը, որտեղ նրանք քննարկում էին Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործերը:
ԱԱԾ տնօրենը հորդորում է Խաչատուրովի հետ «գործ չունենալ», քանի որ դա նյարդայնացնում է ռուսներին. «Խնդրում եմ, Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները...»:
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր երկու ժամվա ընթացքում ԱԱԾ-ին և ոստիկանությանը կարգուականոն հաստատել ու զեկուցել իրավիճակի մասին: