Թոշակառուներին ազատել՝ երիտասարդներին աշխատանք ապահովելու նպատակով. Արարատի մարզպետարանի անօրինական հրահանգի հետքերով

13/09/2018 18:58

Թոշակառուներին ազատել՝ երիտասարդներին աշխատանք ապահովելու նպատակով. Արարատի մարզպետարանի անօրինական հրահանգի հետքերով


Օրերս մի շարք լրատվամիջոցներ ահազանգ ստացան՝ ուսումնական տարվա առաջին իսկ օրերին՝ սեպտեմբերի 10-ին, Արարատի մարզպետարանում մարզի դպրոցների տնօրենների հետ ժողով է հրավիրվել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրանց կարգադրվել է ցանկացած հիմնավորմամբ անհապաղ ազատվել թոշակառու ուսուցիչներից: Հրահանգողներն են եղել մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն ու Լիլիթ Միրզախանյանը, ով, ինչպես կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն է ներկայացրել, աշխատակազմի ղեկավար է:

Տնօրեններից մի քանիսը հակառակվել են մարզպետարանի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ աշխատանքային օրենսգրքում չկա կետ, ըստ որի, գործատուն պետք է ազատվի իր գործին տիրապետող վաստակաշատ ուսուցչից միայն տարիքի պատճառով:

Aysor.am-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, սակայն մեր երկօրյա զանգերն անպատասխան մնացին:

Մրգավետ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վրեժ Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ մեկտեղ հավաստիացնելով, որ ինքն անձամբ որևէ ուսուցչի աշխատանքից չի ազատել:

«Այո՛, նման առաջարկ եղել է մարզպետարանի կողմից, սակայն կոնկրետ ես չեմ համաձայնվել: Նախ, հարկավոր է օրենքում այդ կետով հստակ փոփոխություն մտցնել, հետո նոր նման հրահանգներ տալ: Կոնկրետ մեր դպրոցում այդ ուսուցիչների հետ մեկ տարով երկարաձգվել է պայմանագիրը, ու նրանք բնականոն հունով շարունակում են իրենց գործունեությունը: Ըստ կարգի՝ պայմանագիրը մեկ տարով էլ կնքվում է, թե ի՞նչ կլինի 2019-ի օգոստոսից հետո՝ օրենքը կհուշի», - նշեց տնօրենը:

Այս դպրոցը կենսաթոշակային տարիքի 6 մանկավարժ ունի, որոնցից մի մասի համար, տնօրենի հավաստիացմամբ, ապրուստի միակ միջոց հանդիսանում է սեփական աշխատավարձը:

Հարցին՝ արդյոք գյուղում կան երիտասարդ անհրաժեշտ կադրեր, ովքեր կարող են փոխարինել այս 6 աշխատակիցներին, Վ. Զոհրաբյանը պատասխանեց.

«Չեմ ժխտի, կադրեր շատ կան, բայց բոլո՞րն են լավ մասնագետ, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել: Երբեմն նաև հարակից շրջաններից են դիմում: Այնպես որ այստեղ հարցը կադրեր ունենալու կամ չունենալու խնդիրը չէ, թող օրենքը հստակ գրեն, որ որևէ մեկի իրավունքը չխախտվի»:

Նույն դպրոցի տարական դասարանի դասվար 63 ամյա Անահիտ Հարությունյանը, ով արդեն 44 տարվա աշխատանքային ստաժ ունի, տագնապով էր ընդունել իրեն աշխատանքից ազատելու մասին լուրը: Հիմա հանգիստ շունչ է քաշում, քանի որ ամեն ինչ, կարծես, սովորական հունի մեջ է ընկել:

«Ընդամենը մի քանի ամիս է, որ ես թոշակ եմ ստանում: Միայնակ կին եմ, թոշակն ու աշխատավարձն իմ ապրուստի միակ միջոցն է: Թոշակն էլ այնքան քիչ է, որ միայն դրանով գոյատևել էլ չես կարող, ուր մնաց ապրել: Երկու օր առաջ տնօրենը մարզպետարանում հրավիրված ժողովից եկավ ու մեզ ասաց՝ հանձնարարել են թոշակառու ուսուցիչներին գործից հանել: Բնականաբար, ըմբոստացանք. օրենսգրքում չկա կետ, որ կենսաթոշակային տարիքի հասած անձը պետք է անպայման ազատվի աշխատանքից», - նկատեց ուսուցչուհին:

5-12-րդ դասարանցիներին դասավանդող պատմության մասնագետ Անահիտ Հակոբյանն էլ իր կյանքի 40 տարիներն է նվիրել սերունդներ կրթելուն: Ասում է՝ ընտանիք չունի, իր աշխատավարձով ու թոշակով է ինքն իրեն պահում:

«Տնօրենը բոլորիս հետ նոր պայմանագիր կնքեց: Առայժմ բոլորս աշխատում ենք, հուսով եմ՝ հետագայում էլ կաշխատենք: Գիտեք, ամռան ընթացքում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բոլոր այն մարզերում, որտեղ ելույթ ունեցավ, հստակ ասաց՝ եթե թոշակառու մանկավարժն ի վիճակի է աշխատելու, գիտելիքները համապատասխանում են չափորոշիչներին, գործատուն գոհ է նրա աշխատանքից, ապա կարող է շարունակել աշխատել: Մենք էլ, այդ ամենը լսելով, հանգիստ խղճով շարունակել ենք մեր գործունեությունը: Ու հանկարծ սեպտեմբերի 10-ին հրահանգ է լինում մարզպետարանից, որ թոշակառուներին ազատեն՝ երիտասարդներին աշխատանք ապահովելու նպատակով: Հավատացեք, շոկային վիճակի մեջ էինք: Հատկապես ես, որ ընտանիք չունեցող մարդ եմ: Հասկանում եմ, սերնդափոխություն է կատարվում, բայց ախր մենք էլ ենք ուզում ապրել: Ուրեմն, թող մեր պետական այրերը թոշակներն այնքան բարձրացնեն, որ և՛ երիտասարդներին սիրով ճանապարհ տանք, և՛ արժանապատիվ կյանքով ապրենք», - կոչ արեց նա:

ՀՀ աշխատանքային օրենսգրքում 113 հոդվածի 11-րդ կետում սևով սպիտակի վրա գրված է` գործատուն իրավունք ունի աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում լուծելու աշխատողի հետ կնքված պայմանագիրը, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: 115 հոդվածի 1-ին կետով էլ հստակեցված է՝ գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:

Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված ծանուցման ժամկետների համեմատ ավելի երկար ժամկետներ:

Դպրոցի 6 ուսուցիչները, կարելի է ասել, իրենց գործունեությունն այսօր շարունակում են սեփական համառության ու օրենքին տիրապետելու շնորհիվ, այնինչ շատերը կարող են գործատուի կամ նրանից առավել բարձր դիրքում գտնվողի մեկ հրահանգով վայրկյանների ընթացքում գործազուրկ դառնալ: Այն, որ այսօր երիտասարդներին մեծ տեղ է տրվում ու նրանց ուժերը խրախուսվում, գովելի է, սակայն ի՞նչ պիտի անի, օրինակ, 63-ը լրացած այն քաղաքացին, ում եկամտի միակ աղբյուրը նվազ թոշակն ու սեփական քրտինքով վաստակած աշխատավարձն է:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» Այսօր, 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց Այսօր, 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով Այսօր, 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ Այսօր, 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում Այսօր, 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել Այսօր, 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) Այսօր, 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից Այսօր, 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին Այսօր, 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին Այսօր, 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են Այսօր, 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը Այսօր, 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ Այսօր, 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին Այսօր, 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին Այսօր, 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին Այսօր, 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) Այսօր, 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) Այսօր, 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) Այսօր, 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը Այսօր, 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել Այսօր, 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ Այսօր, 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան Այսօր, 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Այսօր, 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք Այսօր, 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել Այսօր, 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին Այսօր, 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF Այսօր, 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes Այսօր, 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Այսօր, 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ Այսօր, 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին Այսօր, 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Այսօր, 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am Այսօր, 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Այսօր, 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են Այսօր, 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ Այսօր, 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին Այսօր, 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ Այսօր, 14:05 «Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար». Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին (Տեսանյութ) Այսօր, 13:57 Գեղարքունիքի բնակիչը գումար է պահանջել, որ մասնավոր հարցը լուծի, քանի որ ինքը «գողական կյանքով ապրող» և «հարգված անձ է» Այսօր, 13:56 Իմ փաստաբանները Գլխավոր դատախազից պահանջել են հերքում՝ տարեկան զեկույցում տեղ գտած զրպարտության համար. Աշոտյան Այսօր, 13:51 Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:48 «Hayat PROJECT»-ը Վերջին զանգին նվիրված նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 13:42 «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը հանցագործություն է». ակցիա` Երևանում Այսօր, 13:40 Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 13:38 Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են. Քաղաքապետարան Այսօր, 13:35 Սպանություն՝ Երևանում. դանակահարված տղամարդը մահացել է Այսօր, 13:32 Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ (MediaHub) Այսօր, 13:30 Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ) Այսօր, 13:26 Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 13:21 Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է, չի կարելի նրան հարվածել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 13:18 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Այսօր, 13:15 Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում Այսօր, 13:12 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել ՀՀ-ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Այսօր, 13:10 «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը» Այսօր, 13:08 Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Այսօր, 13:06 Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Այսօր, 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին (Տեսանյութ) Այսօր, 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին Այսօր, 12:53 Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր Այսօր, 12:50 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը Այսօր, 12:42 Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով Այսօր, 12:32 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Այսօր, 12:26 Գերմանիայի համալսարանում ուսանողները ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև չխշշա, չենք լվացվի. սա մենթալիտետի հարց է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:20 Աստված ձեզ կպատժի ու ոչ մի Սրբազան չի փրկելու. ՔՊ-ականն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 12:16 «Հեռացնե՛լ Նիկոլին». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց Այսօր, 12:11 Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ Այսօր, 12:07 Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ունենալ (Տեսանյութ) Այսօր, 12:05 Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում Այսօր, 12:03 Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան Այսօր, 11:56 Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին կաջակցի բարձրագույն կրթություն ստանալ կամ ատեստավորվել Այսօր, 11:49 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան Այսօր, 11:39 Ա՛յ, որ սենց կազմակերպված պահեիք՝ թուրքը մեր սահմանը չէր մտնի, միայն կազմակերպված հանձնում եք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (Տեսանյութ) Այսօր, 11:36 Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում». վախեցա. ՔՊ-ական (Տեսանյութ) Այսօր, 11:30 Կեղտոտ գործակալների մի խումբ օրը 3 անգամ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան Այսօր, 11:24 Երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների Այսօր, 11:22 «Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում». տավուշցի ՔՊ-ականը՝ կիրանցեցիների կողքին կանգնած մարդկանց (Տեսանյութ) Այսօր, 11:17 Ոստիկանությունից հերքում են, որ բերման ենթարկելիս կիրանցեցիներին ծեծի են ենթարկել Այսօր, 11:11 Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Այսօր, 11:10 Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) Այսօր, 11:05 Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան Այսօր, 11:02 Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին Այսօր, 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է Այսօր, 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը Այսօր, 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են Այսօր, 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) Այսօր, 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան Այսօր, 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն Այսօր, 10:31 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին Այսօր, 10:25 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 10:13 Բերման ենթարկված բոլոր կիրանցիներին ազատ արձակեցին (Տեսանյութ) Այսօր, 10:08 Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:03 «Հրապարակ»․ Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին Այսօր, 10:01 «Փաստ»․ Արման Թաթոյանը հստակ որոշում ունի Այսօր, 09:58 «Հրապարակ»․ ԱԱԾ-ում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին․ պահանջն Արեւմուտքի կողմից Այսօր, 09:56 «Հրապարակ»․ Լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը․ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում Այսօր, 09:53 «Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Այսօր, 09:50 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը