21/09/2018 20:19
Մենք պետք է բացենք նաև Ազգային ժողովի դռները. Նիկոլ Փաշինյան
Այսօր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամփոփիչ հավաքում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26-ի դռները բացելուց հետո պատրաստվում են բացել նաև Ազգային ժողովի դռները։
«Այսօր Բաղրամյան 26-ի դռները բացվեցին ՀՀ քաղաքացիների առաջ, և մենք ևս մեկ քայլ ունենք այս քաղաքական խնդիրը վերջնականապես լուծելու՝ մենք պետք է բացենք նաև Ազգային ժողովի դռները ՀՀ քաղաքացիների առաջ», -հայտարարեց վարչապետը։
Նա հիշեցրեց ապրիլյան իրադարձությունների ժամանակ ակցիաները՝ ԵՊՀ, Ռադիոտուն մտնելիս դռները փակ էին և հայտարարեց.
«Երբ մենք բացում էինք փակ դռները, մեզ ասում էին՝ ինչու եք դա անում, մենք էլ ասում էինք՝ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն կարող լինել և Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն լինելու»։