21/09/2018 17:03
Լավրով. ՌԴ-ն և Թուրքիան համաձայնեցրել են ապառազմականացված գոտու սահմանները Իդլիբում
Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականները համաձայնեցրել են ապառազմականացված գոտու կոնկրետ սահմանները Սիրիայի Իդլիբի նահանգում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ «նախօրեին Ռուսաստանի և Թուրքիայի զինվորականները համաձայնեցրել են ապառազմականացված գոտու սահմանները, ուստի (ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների) պայմանավորվածությունների կատարման գործընթացն ակտիվ փուլում է»: