21/09/2018 18:54
Նյու Յորքում կինը դանակով հարձակվել է մանկապարտեզի սաների վրա
Առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա է դանակի վիրավորումներ ստացել Նյու Յորքի Քուինսի շրջանում շուրջօրյա մանկապարտեզի վրա կատարված հարձակման հետևանքով, չարագործը ձերբակալված է, հայտնել Է AJC-ն՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը:
Նշվում է, որ հարձակումը կատարվել է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 4:00-ին: Ներկայում հինգ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն, ինչպես հայտնել է հեռուստաալիքը, երեխաներից մեկը լուրջ վերքեր է ստացել:
Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը կատարել է 52-ամյա մի կին: Նշվում է որ նա դանակի աննշան վերքեր է հասցրել նաև իրեն: Հարձակվողն արդեն ձերբակալված է ոստիկանության կողմից:
Ոստիկանությունն այդ գործի հետաքննություն է սկսել: Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում: