22/09/2018 13:35
Էշթոն Քաթչերն իր Tesla մեքենայով երիտասարդի է հարվածել
Ամերիկացի դերասան Էշթոն Քաթչերն իր մեքենայով երիտասարդի է հարվածել: Այդ մասին հայտնել է անձամբ երիտասարդը՝ իր ինստագրամյան էջում:
«Ինձ այսօր մեքենա է հարվածել… Սակայն ամեն ինչ նորմալ է, քանի որ ղեկին Էշթոն Քաթչերն էր»,- գրել է երիտասարդը:
Քաթչերը դուրս է եկել սև Tesla-ից ու հարցրել՝ արդյոք ամեն ինչ կարգին է:Մարենյին վթարից հետո կապտուկներ ու ծնկի վնասվածք է ստացել: