22/09/2018 15:32
Աֆղանստանում պայթյունի հետևանքով առնվազն 8 երեխա է մահացել
Աֆղանստանի հյուսիսում պայթյունի հետևանքով առնվազն 8 երեխա է մահացել, վեցը վիրավորվել է, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Ֆարյաբ նահանգում: Տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երկուսը ծյարահեղ վիճակում է:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ պայթյունի հետևում են կանգնած «Թալիբան» արմատական շարժման զինյալները, ովքեր մտադիր էին հարձակվել անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա: