28/09/2018 19:36
Group-IB. Հաքերները հաճախակիացրել են iPhone-ի վաճառքի կեղծ կայքեր ստեղծելը
Apple ընկերության արտադրանքի վաճառքի համար խարդախ և ֆիշինգային կայքերի թվաքանակը, որոնք ստեղծվել են iPhone-ի նոր մոդելների ռելիզից հետո, կրկնակի ավելացել է 2017 թվականի սեպտեմբերի համեմատությամբ և կազմել ավելի քան 800 ռեսուրս, հայտնում է ТАСС-ը:
Այս տվյալները ներկայացրել է կիբեռհանցագործությունների կանխմամբ և հետաքննությամբ զբաղվող Group-IB ընկերությունը: Apple կորպորացիան նորույթներ է ներկայացրել սեպտեմբերի 12-ին: Apple-ի պաշտոնական ինտերնետ-խանութում սեպտեմբերի 28-ից կարելի է գնել արծաթագույն, «գորշ տիեզերք» գույնի և նոր ոսկեգույն երանգով iPhone XS և XS Max՝ 64 գիգաբայթ, 256 գիգաբայթ և 512 գիգաբայթ հիշողությամբ:
Վերջին երեք ամսվա ընթացքում Group-IB-ի փորձագետները հայտնաբերել են ավելի քան 5 հազար դոմեն, որոնք ստեղծվել են iPhone-ի վաճառքների համար, ընդ որում՝ դրանց մի մասը խարդախերի կողմից օգտագործվում է ֆիշինգի, օգտատերերի բանկային քարտերի և անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության հափշտակման համար: Group-IB-ի մասնագետների գնահատումներով՝ խարդախ կայքերի թոփ-20-ի պոտենցիալ հասույթը կարող է կազմել մոտավորապես 500 հազար դոլար: