.jpg)
04/10/2018 19:29
Հակոբ Արշակյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Արշակյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախարար Աշոտ Հակոբյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։