Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումները
09/10/2018 12:48

Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումները

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) հրապարակել է World Economic Outlook հոկտեմբերի զեկույցը, որտեղ բարելավել են Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները: 
 
2018-ի համար IMF-ը կանխատեսում է ՀՆԱ 6% աճ: Ընդ որում՝ World Economic Outlook ապրիլի զեկույցում կանխատեսվում էր, որ Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 3,4%:
 
2019-ի համար IMF-ը կանխատեսում է ՀՆԱ 4,8% աճ: Նախորդ զեկույցում 2019-ի համար կանխատեսվում էր 3,5% աճ:
 
Գնաճի կանխատեսումները 2018-ի համար կազմում են 3%, 2019-ի համար՝ 4,4%. 
 
Ըստ ՀՀ պետբյուջեի՝ ՀՆԱ աճը կկազմի 4,5%:
Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումները