10/10/2018 14:44
Պերուում բացվել է ԵԱՏՀ-ի հետ համագործակցության զարգացման ներկայացուցչություն
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Լատինական Ամերիկայի կապերի Միջազգային ձեռնարկչական խորհրդի ներկայացուցչություն է բացվել Պերուում, РИА Новости-ն հայտնել է ԵԱՏՀ-ի հետ փոխգործակցության Մեքսիկայի ձեռնարկատերերի միջազգային խորհրդի նախագահ Ամերիկո Ալյատորեն:
«Մենք առաջ ենք շարժվում՝ նման ներկայացուցչություններ բացելով ամբողջ Լատինական Ամերիկայում, դրանք արդեն կան Մեքսիկայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Էկվադորում և Պերուում, դրանց գործարկումը նախապատրատվում է Պանամայում, Կոլումբիայում, Նիկարագուայում և Կուբայում», - հավելել է Ալյատորեն: