11/10/2018 09:55
Live. Նիկոլ Փաշինյանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերին
Այսօր Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։
Երեկ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Լիբանանի նախագահը և շատ այլ հյուրեր տարբեր երկրներից։
Այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին։