Հազարավոր թափուր աշխատատեղեր ունենք, կա աշխատելու անսահմանափակ հնարավորություն, որը, ցավոք, չի օգտագործվում. Վարչապետ

17/10/2018 13:48

Հազարավոր թափուր աշխատատեղեր ունենք, կա աշխատելու անսահմանափակ հնարավորություն, որը, ցավոք, չի օգտագործվում. Վարչապետ


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորել է նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:

Անդրադառնալով ոլորտի զարգացման առաջնահերթություններին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Գյուղատնտեսության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք, և այդ խնդիրները գաղափարախոսական են, տեխնիկական և աշխատանքային: Մենք խնդիր ունենք վերափոխելու մեր տնտեսության կառուցվածքն այնպես և նաև հայտարարում ենք այդ մասին, որ Հայաստանը, պայմանական ասած, ագրարային երկրից վերածվի արդյունաբերական երկրի, բայց սա որևէ կերպ չի նշանակում, թե գյուղատնտեսության ոլորտի դերը կարելի է թերագնահատված համարել: Ընդհակառակը, գյուղատնտեսությունը եղել է, կա և կլինի բոլոր երկրներում կարևորագույն ոլորտներից մեկը, և մենք խնդիր ունենք՝ մեր գյուղատնտեսության արդյունավետության, գյուղատնտեսական ենթակառուցվածքների, ոռոգման ջրի հասանելիության մակարդակը բարձրացնելու, նոր շուկաներ մտնելու, գյուղատնտեսական գործունեության նոր մշակույթ բերելու, նոր տեխնոլոգիաները գյուղատնտեսության մեջ կիրառելու, ոռոգման ջուրն առավել արդյունավետ օգտագործելու առումով և այդպես շարունակ: Այս բոլոր խնդիրները պետք է կարողանանք լուծել մեր համատեղ աշխատանքի ընթացքում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջերս Արարատի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակում արձանագրված որոշ խնդիրների՝ նշելով. «Վերամշակող արտադրությունը, արդյունաբերությունը հասել են մի եզրի, որ կա վտանգ, որ մեր գյուղատնտեսությունն այլևս չի կարողանա մատակարարել այն անհրաժեշտ հումքը, տվյալ դեպքում՝ գյուղատնտեսական մշակաբույսերը, որոնք անհրաժեշտ են արտադրության ողջ ծավալն ապահովելու համար: Սա լուրջ խնդիր է, և ես ուզում եմ վերադառնալ մեր առաջարկած այն տրամաբանությանը, որ մեր երկրում պետական քաղաքականությունն աղքատության խրախուսումից պետք է անցնի աշխատանքի խրախուսման:

Արարատի մարզի մի շարք գործարաններում, օրինակ, մեզ հետ զրույցների ընթացքում ասում էին, որ իրենք պատրաստ են եղել և պատրաստ են անսահմանափակ քանակությամբ ընդունել, մթերել ազնվամորի, թութ, հոն, այլ մշակաբույսեր ու նաև այնպիսի տեսակներ, որոնք վայրի բնության մեջ են աճում: Եվ կան մարդիկ, ես դրանով հատուկ հետաքրքրվեցի, որոնք գործընկերային հարաբերություններ են հաստատել այդ գործարանների հետ, և արդեն տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով աշխատում են դրանց հետ, այսինքն՝ Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերից հավաքում են այդ մշակաբույսերը և բերում են մթերման: Սա վկայում է այն մասին, որ գործունեության այս տեսակը շահութաբեր է»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ շատ է խոսվում Հայաստանում գործազրկության և աշխատատեղերի բացակայության մասին: «Այո, այդ պրոբլեմը կա, բայց մենք, նախ, մեր երկրում հենց այսօր հազարավոր թափուր աշխատատեղեր ունենք, և երկրորդը, կա աշխատելու անսահմանափակ հնարավորություն, որը, ցավոք, չի օգտագործվում: Մենք այս ուղերձը շատ հստակ մեր երկրի քաղաքացիներին պետք է հղենք, որովհետև երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, և պետք է դուրս գալ այն մտածողությունից, որ միայն կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները: Որևէ խնդիր չի լուծվի, եթե չկա քաղաքացի-կառավարություն-հանրություն համագործակցություն, եթե յուրաքանչյուրս չի անում իրենից կախվածը, որպեսզի քայլ անի որևէ խնդրի լուծման ճանապարհին: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը մտածել, որ կառավարությունն ավելի լավ կհոգա որևէ ընտանիքի բարեկեցության մասին, եթե այդ ընտանիքն ինքն առնվազն իրենից կախված առավելագույնը չի անում իր ընտանիքի բարեկեցությունն ապահովելու համար: Սա չափազանց կարևոր արձանագրում է, և մենք պետք է միասին համագործակցելով աշխատենք և տեսնենք, թե ինչ հնարավորություններ կան, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարությունը պետք է աջակցի, որպեսզի տնտեսական այս ցիկլի, այս հնարավորությունների մասին մարդիկ իմանան», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ որոշ դեպքերում գյուղմթերքը ներմուծվում է նաև արտերկրից, և քանի որ արտադրության ծավալները մեծանում են, շուկաները ընդլայնվում են, պետք է համախմբված աշխատել՝ տեղական շուկան զարգացնելու, վերամշակող արդյունաբերության ու արտադրության համար անհրաժեշտ պահանջարկը բավարարելու, ինչպես նաև ոլորտի առջև դրված մյուս խնդիրները լուծելու համար:

Նախկին նախարար Արթուր Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և շնորհավորելով Գեղամ Գևորգյանին՝ պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել նրան և նախարարության թիմին հետագա գործունեության մեջ, կիսվել ձեռք բերված փորձով:

Գյուղատնտեսության նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին՝ բարձր վստահության համար և հավաստիացրել, որ նախարարությունը կներկայացնի այն ուղենիշները, որոնք թույլ կտան վերափոխել գյուղատնտեսությունը և հնարավորություն ստեղծել գյուղացիական տնտեսությունների համար՝ զբաղվելու այնպիսի գյուղատնտեսությամբ, որի արդյունքում էականորեն կբարելավվի նրանց կյանքի որակը: Գ. Գևորգյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արթուր Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի, ինչպես նաև ոլորտի զարգացմանը հետագայում աջակցելու պատրաստակամության համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:37 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար Այսօր, 17:20 «Չե՛նք խոնարհվելու․ Վերագտնելու ենք մեզ և քայլենք հպարտ»․ Գուրգեն Մելիքյանը միացավ Շարժման քայլերթին (Տեսանյութ) Այսօր, 17:05 Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 16:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ Այսօր, 16:38 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 780 անձ օգտվում է մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից Այսօր, 16:32 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» Այսօր, 16:24 Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում Այսօր, 16:10 Արենիում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի Այսօր, 16:06 Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավորներ Այսօր, 16:00 Հրդեհ՝ Աբովյան փողոցում Այսօր, 15:52 ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին Այսօր, 15:39 Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով Այսօր, 15:30 Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել Այսօր, 15:16 Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները Այսօր, 15:08 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 15:03 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան Այսօր, 14:58 ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան Այսօր, 14:48 Հրաձգության ֆեդերացիայի ներկայացուցիչները ծանոթացել են առաջնության անցկացման առաջարկվող պայմաններին Այսօր, 14:40 Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա Այսօր, 14:36 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 14:27 ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ հայտնեցին, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:24 ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետհամալսարանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ներքին գործերի նախարարություն Այսօր, 14:20 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին Այսօր, 14:17 Լեռնային մարզերում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ Այսօր, 14:15 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Այսօր, 14:13 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Այսօր, 14:09 LIVE. ԵՊՀ ուսանողները սատարում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:05 Մայիսի 9-ից շատ մեծ սպասումներ կան․ Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարները Այսօր, 14:02 Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կոչ արեցին վաղը Երևանի մուտքի մոտ հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը (Տեսանյութ) Այսօր, 13:56 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 13:48 Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյան Այսօր, 13:40 Դանակով հարվածել է համադասարանցուն, ապա հափշտակել ոսկյա թևնոցը․ ՔԿ Այսօր, 13:34 Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ ղեկավարին Այսօր, 13:31 Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասելի և անհրաժեշտ է. Պեսկով Այսօր, 13:23 Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր Այսօր, 13:15 «Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով Այսօր, 13:04 Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին Այսօր, 12:56 Հնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Ջուլֆալակյան Այսօր, 12:51 «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Այսօր, 12:48 Համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին. Արշակ Կարապետյան Այսօր, 12:44 Իրականում ինչ եմ ես տեսել պատերազմի դաշտում... դրա մասին ես իրենց ասել եմ, եթե տղամարդ են՝ կասեն, որ ասել եմ․ Բագրատ Սրբազան Այսօր, 12:39 56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լցված արկղը Այսօր, 12:30 Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում Այսօր, 12:19 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ՝ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ավտոերթով շարժվեցին Հոռոմի կամուրջ․ նրանց կիմանան արթիկցիները Այսօր, 12:14 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Այսօր, 12:00 Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ ապրել ենք հաղթանակ կերտած հերոսի ղեկավարած հայրենիքում, նրա կողմից անվտանգ պահվող հայրենիքում. Դանիելյան Այսօր, 11:53 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ Այսօր, 11:51 Սա Սրբազանի շարժումը չէ, սա սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի․ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կոչ են անում ոտքի ելնել Այսօր, 11:47 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Այսօր, 11:44 Սա ձյուն չէ, այլ՝ կարկուտ, Սուրենյանն Օհանավանից լուսանկար է հրապարակել Այսօր, 11:38 «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 11:34 «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակում հանդիպման է կանչում Այսօր, 11:28 Քասախում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:26 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Հովհաննիսյան Այսօր, 11:22 Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ Այսօր, 11:21 Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Այսօր, 11:13 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Այսօր, 11:12 LIVE. Կառավարության նիստ Այսօր, 11:05 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան Այսօր, 10:59 «Մենք պետական կառավարման ղեկին լինելու ձգտում և ամբիցիա չունենք, բայց չենք էլ կարող լինել անտարբեր»․ Շիրակի թեմի առաջնորդությամբ՝ Գյումրիից երթ մեկնարկեց դեպի Երևան Այսօր, 10:50 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Այսօր, 10:42 Ադրբեջանը չի անցել «Եվրատեսիլ-2024»-ի հաջորդ փուլ Այսօր, 10:35 Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ Այսօր, 10:31 «Հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ». Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր, 10:28 Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից․ Մելիքյան Այսօր, 10:21 «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Այսօր, 10:18 Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Այսօր, 10:09 ՀՀ ժողովրդի ազգային արժեքների մեջ Նիկոլ Փաշինյանը ներառել է նաև Հայ ավետարանական ու Հայ կաթողիկե եկեղեցին Այսօր, 09:56 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլում է Այսօր, 09:45 «Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել Այսօր, 09:37 «Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե՞ ոչ Այսօր, 09:31 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ․ 168.am 07/05/2024 23:00 «Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղել 07/05/2024 22:48 Բարտոլինյան գեղձի կիստա. Բուժումը 07/05/2024 22:35 Առաջին երկիրը, որտեղ կայցելի Պուտինը՝ վերընտրվելուց հետո, Չինաստանն է 07/05/2024 22:20 Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում էր 07/05/2024 22:06 Վթար Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել 07/05/2024 21:54 Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ 07/05/2024 21:47 Կադիրովը մայիսի 9-ից հետո նոր, լավ փոփոխություններ է ակնկալում 07/05/2024 21:31 Ռուսաստանը համաշխարհային տերություն է․ Պուտին 07/05/2024 21:21 Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս․ Զգացվել է Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում 07/05/2024 21:14 Հիսուսն իմ Աստվածն ա՝ առանց միջնորդի․ Արմեն Փամբուխչյան 07/05/2024 21:08 Խոշոր հրդեհ Երևանի Դեղատան փողոցում․ Տներից մեկում 63-ամյա բնակչի դին է հայտնաբերվել 07/05/2024 20:59 «Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարման գործում»․ Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը 07/05/2024 20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն Բաբայան 07/05/2024 20:30 «Եկեղեցին զգուշացնում է այն ամենի մասին, ինչը մենք չկարողացանք կանխել Արցախում»․ Մետաքսե Հակոբյանը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին 07/05/2024 20:15 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 07/05/2024 20:00 Փաշինյանի «ռյուկզակը» խորհրդանիշ էր, որ մարդիկ «ռյուկզակները» գցելու են ուսներին, դուրս գան, ոնց որ Արցախի դեպքում արեցին․ Նույնը կլինի Հայաստանում, եթե չպայքարենք․ Քաղաքացի 07/05/2024 19:45 Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին 07/05/2024 19:30 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց 07/05/2024 19:18 Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան 07/05/2024 19:07 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) 07/05/2024 18:54 Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում 07/05/2024 18:45 «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում 07/05/2024 18:30 Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ