17/10/2018 10:51
Ուկիաինայում հաստատել են Սու-27-ի ավիավթարի հետևանքով ամերիկացի օդաչուի մահը
Ուկրաինայի ռազմական դատախազությունը հաստատել է, որ Վինիցկի շրջանում տեղի ունեցած Սու-27-ի ավիավթարի հետևանքով ամերիկացի օդաչու է զոհվել:
«Երկու օդաչուն էլ, որոնցից մեկն Ուկրաինայի ռազմաօդային ուժերի սպա է, երկրորդը՝ ԱՄՆ Ազգային գվարդիայի օդուժի զինծառայող, զոհվել են», - ասվում է հողորդագրության մեջ:
Ավելի ուշ դատախազության հաղորդագրությունից օդաչուների քաղաքացիության մասին տեղեկությունը ջնջվել է:
Ուկրաինայի օդային ուժերին պատկանող Սու-27 կործանիչը վթարվել է «Մաքուր երկինք 2018» զորավարժությունների շրջանակներում թռիչք իրականացնելիս: Ինչպես հաղորդել է ուկրաինական հեռուստատեսությունը, օրեր առաջ զորավարժությունների շրջանակներում ուսումնական մարտ է անցկացվել Սու-27-ի և F-15-ի միջև, որում հաղթող է ճանաչվել Սու-27-ը՝ ավելի լավ հնարքներ կատարելու շնորհիվ: